Հայկական Ինքնության Քարտը Հնարավորություն Կտա Սփյուռքահայերին Սփյուռքի Համար Կարևոր Հարցեր Լուծել (Video)
Հայկական Սփյուռքի Խորհրդարանի (ՀՍԽ) ստեղծման ուղղությամբ աշխատանքները սկսվել են։ Այս հիմնարար նախաձեռնությունն իրագործվում է ամբողջ աշխարհի հայերի միավորմանն ուղղված Հայկական Ինքնության Քարտ (HyeID) կառույցի միջոցով։ Այս նպատակի իրագործումից հետո միայն համապատասխան ընտրատարածքների միջոցով ընտրված Հայկական Սփյուռքի Խորհրդարանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների ղեկավարները առաջին անգամ կարող են պնդել, որ իրենք ներկայացնում են աշխարհի ամբողջ հայությանը և ամբողջ ազգի անունից են կայացնում իրենց հավաքական որոշումները։
Հուլիսի 24-ի «Նոյյան Տապան»-ի հյուրն էր HyeID – Հայկական Ինքնության Քարտ, կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ, Connectto Communications ամերիկյան ընկերության հիմնադիր-տնօրեն Արամ Տեր-Մարտիրոսյանը: