Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք:

 

 

HyeID-ի Առաքելությունը

Սփյուռքի Հայկական Խորհրդարանը (ՍՀԽ) պետք է ձևավորվի  HyeID-ի սփյուռքի քարտատերերի կողմից իրականացվող թափանցիկ և դեմոկրատական ընտրությունների միջոցով՝ օգտագործելով HyeID ցանցի ընտրատարածքային բաժանմունքները։

HyeID-ի աշխարհասփյուռ ցանցը հնարավորություն է տալիս․

  • Սփյուռքում ապրող HyeID քարտատերերին ընտրել և ընտրվել  ՍՀԽ-ում։
  • Բոլոր HyeID քարտատերերին՝ ընտրել և ընտրվել  HyeID ցանցի ղեկավար կառույցներում։
  • Բոլոր HyeID քարտատերերին՝ գնումներ կատարելիս և ծառայություններ ստանալիս օգտվել աշխարհի տարբեր երկրներում HyeID քարտատերերի համար նախատեսված զեղչերի հնարավորություններից:
  • Բոլոր HyeID քարտատերերին մասնակցել HyeID-ի ցանցի  շրջանակներում նախաձեռնած հարցումներին և հանրաքվեներին,  քվեարկել հայկական ազգային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ:
  • Պահպանել HyeID քարտատերերի անվտանգությունը և գաղտնիությունը: