Ձայն բազմաց՝ ձայն Աստծո

 

ՍԱԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

ՍՓՅՈՒՌՔ․ Ցանկացած հայ, ով բնակվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության տարածքից դուրս։

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՀԽ. Հոգաբարձուների խորհուրդ
ՍՀԽ․ Սփյուռքի հայկական խորհրդարան
ԳԽ․ Գործադիր խորհուրդ

 

Սփյուռքի հայկական խորհրդարանի (ՍՀԽ) կառուցվածքը

  1. Ի սկզբանե HyeID-ի սփյուռքի անդամների կողմից կընտրվեն 150 խորհրդարանական պաշտոններ զբաղեցնող անձինք: Առաջին ընտրությունները տեղի կունենան այն ժամանակ, երբ HyeID-ի անդամների քանակը կհասնի 50.000-ի և կունենանք անդամներ աշխարհի առնվազն 10 երկրներում: ՀԽ-ն կնախաձեռնի և կկազմակերպի ՍՀԽ-ի և ԳԽ-ի առաջին ընտրությունները։ ՍՀԽ-ն կկազմակերպի հետագա ՍՀԽ-ի, ՀԽ-ի, ԳԽ-ի ընտրությունները։
  2. Յուրաքանչյուր աշխարհագրական ընտրատարածք կունենա հավասար թվով HyeID-ի սփյուռքահայ անդամներ։ Յուրաքանչյուր ընտրատարածքից կընտրվի երկու (2) ներկայացուցիչ: Յուրաքանչյուր աշխարհագրական ընտրատարածքի անդամների թվաքանակը կլինի HyeID-ի սփյուռքահայ անդամների ընդհանուր թիվը բաժանած 150-ի (նախնական ՍՀԽ-ի անդամները)՝ ընդգրկելով երկու (2) ներկայացուցիչ յուրաքանչյուր շրջանից: Օրինակ, 150 000 սփյուռքահայ HyeID-ի անդամների ունենալու դեպքում, մենք յուրաքանչյուր աշխարհագրական ընտրատարածքում կունենանք 150.000 / 150 x 2 = 2000 անդամ:
  3. Դիտորդները կարող են մասնակցել ՍՀԽ-ի հանդիպումներին, բարձրաձայնել իրենց կարծիքը՝ չունենալով քվեարկելու իրավունք:
  4. Հայաստանի և Արցախի կառավարությունները կարող են մեկական դիտորդ նշանակել ՍՀԽ-ում:
  5. ՍՀԽ-ը կարող է դիտորդներ հրավիրել իր նիստերից և հանդիպումներից ցանկացածին:
  6. ՍՀԽ-ը լիովին վերահսկում է HyeID կազմակերպության բյուջեն։ Բոլոր եկամուտներն ու ծախսերը պետք է հաստատվեն ՍՀԽ-ի կողմից, որը հատկացնում է բյուջեն:
  7. ՍՀԽ-ն սփյուռքի HyeID-ի անդամների օրենսդիր մարմինն է:
  8. Խորհրդարանի ներկայացուցիչները կարող են  պաշտոնավարել չորս (4) տարի ժամկետով,  վերընտրվելու դեպքում թեկնածուն կարող է պաշտոնավարել հաջորդող երկորդ չորս (4) տարի ժամկետով: Դրանից հետո թեկնածուն կարող է վերընտրվել միայն պաշտոնից առնվազն մեկ ժամկետով ազատված լինելու դեպքում:
  9. Յուրաքանչյուր ընտրված պատգամավոր պետք է բնակվի աշխարհագրական ընտրատարածքում`ժամկետի առնվազն 70% -ի ընթացքում:
  10. Խորհրդարանի նիստերի անցկացման հաճախականությունը և մեթոդները կվճռվեն խորհրդարանի բոլոր պաշտոնները լրացնելուց հետո:
  11. Խորհրդարանը կընտրի իր կառավարման մարմինները, ներառյալ նախագահին ու փոխնախագահին, և կկազմակերպի հատուկ խորհրդարանական հանձնաժողովներ:
  12. Խորհրդարանի իրավասության ներքո գործող խորհրդարանական հանձնաժողովները պետք է ներառեն.
  1. հանրություն,
  2. գիտություն և տեխնոլոգիա,
  3. կրթություն,
  4. .մշակույթ,
  5. .անվտանգություն և հետախուզություն,
  6. .դատական համակարգ,
  7. .արտաքին հարաբերություններ,
  8. .բյուջետավորում,
  9. .Հայաստանի և Արցախի հետ հարաբերություններ,
  10. հայրենադարձություն,
  11. տնտեսագիտություն,
  12. .Hay Tad,
  13. հակազրպարտություն,
  14. սոցիալական խնդիրներ,
  15.  սպորտ,
  16. ներքին հարաբերություններ։

Եվ ՍՀԽ-ի կողմից հարկ համարված ցանկացած այլ հանձնաժողով։

ՍՀԽ հանձնաժողովների կողմից քննարկվելիք առարկաների և հարցերի ցանկը ներկայացված է ստորև։

  1. Օժանդակել Հայաստանի կառավարությանը զարգացնել հայրենադարձության համապարփակ պետական ​​քաղաքականություն:
  2. Օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանը ինքնուրույն, ժամանակակից և ուժեղ երկիր դարձնելու հարցում:
  3. Խրախուսել սփյուռքահայերին այցելել Հայաստան:
  4. Նպաստել երիտասարդության համար Հայաստան այցելելու և ծրագրերին մասնակցելու պլաններին:
  5. Պահպանել հայկական ինքնությունը սփյուռքում:
  6. Աջակցել Hye Tad-ի շարունակական ջանքերին։
  7. Օգնություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին:
  8. Բարելավել հարաբերությունները իսլամացած հայերի հետ, նրանց հնարավորություն տալ սովորելու իրենց նախնիների և հայկական մշակույթի մասին:
  9. Ցանկացած խորհրդարանական կարող է հետ կանչվել այդ աշխարհագրական ընտրատարածքի ընտրողների մեծամասնության կողմից: