Սփյուռքի Հայկական Խորհրդարանը (ՍՀԽ) պետք է ձևավորվի HyeID-ի սփյուռքի քարտատերերի կողմից իրականացվող թափանցիկ և դեմոկրատական ընտրությունների միջոցով՝ օգտագործելով HyeID ցանցի ընտրատարածքային բաժանմունքները։
HyeID-ի աշխարհասփյուռ ցանցը հնարավորություն է տալիս․
- Սփյուռքում ապրող HyeID քարտատերերին ընտրել և ընտրվել ՍՀԽ-ում։
- Բոլոր HyeID քարտատերերին՝ ընտրել և ընտրվել HyeID ցանցի ղեկավար կառույցներում։
- Բոլոր HyeID քարտատերերին՝ գնումներ կատարելիս և ծառայություններ ստանալիս օգտվել աշխարհի տարբեր երկրներում HyeID քարտատերերի համար նախատեսված զեղչերի հնարավորություններից:
- Բոլոր HyeID քարտատերերին մասնակցել HyeID-ի ցանցի շրջանակներում նախաձեռնած հարցումներին և հանրաքվեներին, քվեարկել հայկական ազգային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ:
- Պահպանել HyeID քարտատերերի անվտանգությունը և գաղտնիությունը: