HyeID (Հայկական Ինքնության Քարտ) շահույթ չհետապնդող, ապաքաղաքական, ոչ կուսակցական կազմակերպության նպատակն է միավորել հայերին ընդհանուր հարթակի շուրջ այնպես, որ նրանք հարցումների և հանրաքվեների միջոցով կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները թե՛ աշխարհի հայերին հետաքրքրող ընդհանուր հարցերի, և թե՛ տարբեր երկրների հայկական համայնքների համար առանձնահատուկ հետաքրքրության առարկա հանդիսացող խնդիրների շուրջ, ինչպես նաև դեմոկրատական ընտրությունների միջոցով ձևավորել Սփյուռքի ներկայացուցչական մարմին՝ Սփյուռքի Հայկական Խորհրդարան, որը HyeID կազմակերպության հիմնական նպատակն է:
Մենք նախատեսում ենք բոլոր հայերին տրամադրել հայկական ինքնության քարտեր: Դառնալով HyeID քարտապան` Դուք իրավունք եք ստանում Ձեր ձայնը տալ մի շարք կարևոր որոշումներ կայացնելիս: Քարտը ունի նաև մեկ այլ ֆունկցիա՝ HyeID քարտապան լինելով՝ Դուք կարող եք մեծ խնայողություններ անել Ձեր առօրյա ծախսերը հոգալիս, կամ զվարճանքի վայրերում՝ կինոթատրոններում, ռեստորաններում, կամ ապահովագրական ընկերություններում, հեռահաղորդակցության ընկերություններում և այլն: Այսինքն՝ HyeID-ն Ձեզ հնարավորություն է տալիս օգտվել զեղչային մեծ և ճկուն համակարգից: Զեղչի մի մասը անցնում է Ձեզ, մյուս մասը փոխանցվում է HyeID-ի ընդհանուր ֆոնդին, այսպիսով մեր բոլորի միահամուռ ջանքերով կուտակվում է մեծ գումար, որով կարող ենք լուծել մի շարք հարցեր: Այդ գումարները, ի դեպ, տնօրինում եք հենց Դուք, ընտրվելով Սփյուռքի խորհրդարանում, կամ առաջադրելով մեկ այլ մարդու թեկնածություն և ընտրելով նրան
Հայկական Ինքնության Քարտը (HyeID) քարտապաններին հնարավորություն է տալիս ստեղծել գործարար ցանցեր, մասնակցել տարբեր բարեգործական ծրագրերի, ամբողջ աշխարհի հայկական և օտար բիզնեսներում ստանալ զեղչեր, ունենալ ռեալ խնայողություն` ավելի քիչ վճարելով գնած ապրանքի կամ ծառայության համար։
Հայկական Ինքնության Քարտը ամեն հայի «անձնագիրը» պետք է լինի, և Յուրաքանչյուր հայ իրեն պետք է զգա վերածնվող Հայաստանի լիիրավ «քաղաքացի»:
HyeID քարտապան դառնալը բավականին հեշտ է, Ձեզնից ոչ մի ջանք չի պահանջվում, ընդամենը մի քանի րոպեում գրանցվում եք HyeID.org կայքում և դիմում քարտի համար: Արդեն բազմաթիվ հայեր միացել են այս նախաձեռնությանը աշխարհի տարբեր ծայրերից, ուրախ կլինենք, եթե Դուք էլ միանաք:
Եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել մեզ նշված հեռախոսահամարներով, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին, մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն Ձեզ և կօգնեն:
HyeID-ի աջակցման բաժին Հայաստան՝ 060 35 11 44 ԱՄՆ և այլ երկրներ` 1 747 228 12 34