Միութիւնը՝ ոյժ է

 

 

Սփյուռքի հայկական Խորհդարանը  HyeID ցանցի միջոցով

HyeID շահույթ չհետապնդող և ոչ հատվածային կազմակերպության նպատակն է համախմբել հայերին մի ընդհանուր հարթակի շուրջ, միավորել հայ ժողովրդի  միասնական տնտեսական, մշակույթային և քաղաքական ուժը, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց հայացքները և թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների միջոցով  իրականացնել  Սփյուռքի Հայկական Խորհդարանը (ՍՀԽ)։

HyeID-ի  Հայկական ինքնության քարտը  հնարավորություն է ընձեռում ․

  • իրականացնել ՍՀԽ-ի սփյուռքի ներկայացուցիչների ընտրությունները,
  • ստեղծել HyeID զեղչային ցանցը,
  • իրականացնել ՍՀԽ-ի ինքնաֆինանսավորումը զեղչային ցանցի միջոցով,
  • ստեղծել միասնական տնտեսական ուժ:

ՍՀԽ-ն հնարավորություն է  ընձեռում․

  • իրականացնել սփյուռքի լուռ մեծամասնության զարթոնքը,
  • համագործակցել բոլոր գործող հայական կազմակերպությունների հետ,
  • աջակցել սփյուռքահայության ձայնի իրավունք ունենալուն և համահայկական հարցերի քննարկմանը մասնակցելուն,
  • պահպանել և զարգացնել հայ մշակույթային  ինքնությունը,
  • ստեղծել հզոր քաղաքական լծակ,
  • համակարգել սփյուռքի, Հայաստանի և Արցախի ազգային խնդիրները,
  • աջակցել հայաստանի և Արցախի ինքնիշխանությանն ու բարգավաճմանը,
  • աջակցել հայրենադարձությանը: