HyeID շահույթ չհետապնդող և ոչ հատվածային կազմակերպության նպատակն է համախմբել հայերին մի ընդհանուր հարթակի շուրջ, միավորել հայ ժողովրդի միասնական տնտեսական, մշակույթային և քաղաքական ուժը, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց հայացքները և թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների միջոցով իրականացնել Սփյուռքի Հայկական Խորհդարանը (ՍՀԽ)։
HyeID-ի Հայկական ինքնության քարտը հնարավորություն է ընձեռում ․
- իրականացնել ՍՀԽ-ի սփյուռքի ներկայացուցիչների ընտրությունները,
- ստեղծել HyeID զեղչային ցանցը,
- իրականացնել ՍՀԽ-ի ինքնաֆինանսավորումը զեղչային ցանցի միջոցով,
- ստեղծել միասնական տնտեսական ուժ:
ՍՀԽ-ն հնարավորություն է ընձեռում․
- իրականացնել սփյուռքի լուռ մեծամասնության զարթոնքը,
- համագործակցել բոլոր գործող հայական կազմակերպությունների հետ,
- աջակցել սփյուռքահայության ձայնի իրավունք ունենալուն և համահայկական հարցերի քննարկմանը մասնակցելուն,
- պահպանել և զարգացնել հայ մշակույթային ինքնությունը,
- ստեղծել հզոր քաղաքական լծակ,
- համակարգել սփյուռքի, Հայաստանի և Արցախի ազգային խնդիրները,
- աջակցել հայաստանի և Արցախի ինքնիշխանությանն ու բարգավաճմանը,
- աջակցել հայրենադարձությանը: