Սփյուռքի հայկական խորհրդարանի (ՍՀԽ) կառուցվածքը
- Ի սկզբանե HyeID-ի սփյուռքի անդամների կողմից կընտրվեն 150 խորհրդարանական պաշտոններ զբաղեցնող անձինք: Առաջին ընտրությունները տեղի կունենան այն ժամանակ, երբ HyeID-ի անդամների քանակը կհասնի 50.000-ի և կունենանք անդամներ աշխարհի առնվազն 10 երկրներում: ՀԽ-ն կնախաձեռնի և կկազմակերպի ՍՀԽ-ի և ԳԽ-ի առաջին ընտրությունները։ ՍՀԽ-ն կկազմակերպի հետագա ՍՀԽ-ի, ՀԽ-ի, ԳԽ-ի ընտրությունները։
- Յուրաքանչյուր աշխարհագրական ընտրատարածք կունենա հավասար թվով HyeID-ի սփյուռքահայ անդամներ։ Յուրաքանչյուր ընտրատարածքից կընտրվի երկու (2) ներկայացուցիչ: Յուրաքանչյուր աշխարհագրական ընտրատարածքի անդամների թվաքանակը կլինի HyeID-ի սփյուռքահայ անդամների ընդհանուր թիվը բաժանած 150-ի (նախնական ՍՀԽ-ի անդամները)՝ ընդգրկելով երկու (2) ներկայացուցիչ յուրաքանչյուր շրջանից: Օրինակ, 150 000 սփյուռքահայ HyeID-ի անդամների ունենալու դեպքում, մենք յուրաքանչյուր աշխարհագրական ընտրատարածքում կունենանք 150.000 / 150 x 2 = 2000 անդամ:
- Դիտորդները կարող են մասնակցել ՍՀԽ-ի հանդիպումներին, բարձրաձայնել իրենց կարծիքը՝ չունենալով քվեարկելու իրավունք:
- Հայաստանի և Արցախի կառավարությունները կարող են մեկական դիտորդ նշանակել ՍՀԽ-ում:
- ՍՀԽ-ը կարող է դիտորդներ հրավիրել իր նիստերից և հանդիպումներից ցանկացածին:
- ՍՀԽ-ը լիովին վերահսկում է HyeID կազմակերպության բյուջեն։ Բոլոր եկամուտներն ու ծախսերը պետք է հաստատվեն ՍՀԽ-ի կողմից, որը հատկացնում է բյուջեն:
- ՍՀԽ-ն սփյուռքի HyeID-ի անդամների օրենսդիր մարմինն է:
- Խորհրդարանի ներկայացուցիչները կարող են պաշտոնավարել չորս (4) տարի ժամկետով, վերընտրվելու դեպքում թեկնածուն կարող է պաշտոնավարել հաջորդող երկորդ չորս (4) տարի ժամկետով: Դրանից հետո թեկնածուն կարող է վերընտրվել միայն պաշտոնից առնվազն մեկ ժամկետով ազատված լինելու դեպքում:
- Յուրաքանչյուր ընտրված պատգամավոր պետք է բնակվի աշխարհագրական ընտրատարածքում`ժամկետի առնվազն 70% -ի ընթացքում:
- Խորհրդարանի նիստերի անցկացման հաճախականությունը և մեթոդները կվճռվեն խորհրդարանի բոլոր պաշտոնները լրացնելուց հետո:
- Խորհրդարանը կընտրի իր կառավարման մարմինները, ներառյալ նախագահին ու փոխնախագահին, և կկազմակերպի հատուկ խորհրդարանական հանձնաժողովներ:
- Խորհրդարանի իրավասության ներքո գործող խորհրդարանական հանձնաժողովները պետք է ներառեն.
- հանրություն,
- գիտություն և տեխնոլոգիա,
- կրթություն,
- .մշակույթ,
- .անվտանգություն և հետախուզություն,
- .դատական համակարգ,
- .արտաքին հարաբերություններ,
- .բյուջետավորում,
- .Հայաստանի և Արցախի հետ հարաբերություններ,
- հայրենադարձություն,
- տնտեսագիտություն,
- .Hay Tad,
- հակազրպարտություն,
- սոցիալական խնդիրներ,
- սպորտ,
- ներքին հարաբերություններ։
Եվ ՍՀԽ-ի կողմից հարկ համարված ցանկացած այլ հանձնաժողով։
ՍՀԽ հանձնաժողովների կողմից քննարկվելիք առարկաների և հարցերի ցանկը ներկայացված է ստորև։
- Օժանդակել Հայաստանի կառավարությանը զարգացնել հայրենադարձության համապարփակ պետական քաղաքականություն:
- Օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանը ինքնուրույն, ժամանակակից և ուժեղ երկիր դարձնելու հարցում:
- Խրախուսել սփյուռքահայերին այցելել Հայաստան:
- Նպաստել երիտասարդության համար Հայաստան այցելելու և ծրագրերին մասնակցելու պլաններին:
- Պահպանել հայկական ինքնությունը սփյուռքում:
- Աջակցել Hye Tad-ի շարունակական ջանքերին։
- Օգնություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին:
- Բարելավել հարաբերությունները իսլամացած հայերի հետ, նրանց հնարավորություն տալ սովորելու իրենց նախնիների և հայկական մշակույթի մասին:
- Ցանկացած խորհրդարանական կարող է հետ կանչվել այդ աշխարհագրական ընտրատարածքի ընտրողների մեծամասնության կողմից: